Արշակ Սադոյան. «Ընտրություններն անցան «համարյա դեմոկրատական»»
14/05/2012 12:50

Արշակ Սադոյան. «Ընտրություններն անցան «համարյա դեմոկրատական»»

«Իշխանությունը կատարեց նուրբ ոսկերչական աշխատանք. գոհ մնացին և՛ ոչխարները, և՛ գայլերը»,- խոսելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին՝ իր տեսակետն այսպես արտահայտեց ԱԺԴ ղեկավար Արշակ Սադոյանը:

Պլանավորված գործողությունների հաջորդականությունը, Ա.Սադոյանի խոսքերով, բերեց նրան, որ այսօր ՀՀ-ում կատարվեց իշխանությունների վերարտադրություն:

ԱԺԴ ղեկավարը պատահական չհամարեց նաև այն, որ միջազգային դիտորդներն այսպիսի զեկույց ներկայացրին՝ նկատելով, թե Հայաստանի խորհրդարանական ընտրություններն անցան «համարյա դեմոկրատական»:

Խոսելով առանձին-առանձին կուսակցությունների մասին՝ Ա.Սադոյանը նկատեց, թե ԲՀԿ-ն բավականաչափ ձայն հավաքեց քարոզարշավի ու Գ. Ծառուկյանի ելույթների արդյունքում:

Նա ծիծաղելի համարեց, որ ՀԱԿ-ը բարեկամացավ ԲՀԿ-ի հետ. «Ես նույնիսկ զարմանում եմ Տեր-Պետրոսյանի վրա, որ այդ կուտը կերավ ու բարեկամացավ ԲՀԿ-ի հետ, կամ գուցե հենց նրան էլ էր ձեռք տալիս, որ բարեկամանա ԲՀԿ-ի հետ»: Ա. Սադոյանը մեծ սպասելիքներ ունի հատկապես «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններից: Կոալիցիան, միևնույն է, ըստ նրա, կպահպանվի:

Ինչ վերաբերում է 2013-ին սպասվող նախագահական ընտրություններին, ապա Սադոյանը նշեց, որ իրենց անմիջական մասնակցությունը դեռ չի տեսնում:
 

Արշակ Սադոյան. «Ընտրություններն անցան «համարյա դեմոկրատական»»