.jpg)
Սադոյան. Քոչարյանի վերադարաձը` զրոյական
ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում իր ձայների մի զգալի մասը հավաքեց քարոզարշավի, ինչպես նաև` Գագիկ Ծառուկյանի ելույթների շնորհիվ: Նման դիրքորոշում հայտնեց ասուլիսի ժամանակ ԱԺԴ ղեկավար Արշակ Սադոյանը:
Շարունակելով խոսքը` նա նկատեց, թե ԲՀԿ-ն իր ձայների մի զգալի մասն էլ հավաքեց խորհրդավոր ու ինտրիգային լուրեր տարածելու շնորհիվ, որի օրինակ է, ըստ Սադոյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին լուրերը. «Բայց բոլոր դեպքերում սա շատ ավելի օգուտ եղավ Հանրապետական կուսակցությանը»:
Դիտարկմանը, թե որքանո՞վ է հնարավոր Ռ. Քոչարյանի վերադարձը, Ա. Սադոյանը նշեց, թե դա գրեթե «զրոյական է»: «Հաջորդ նախագահական ընտրություններում Քոչարյանի վերադարձը շատ քիչ է հավանական, այն էլ` որպես առանձին, ինքնուրույն ուժ»,- ասաց նա և հավելեց, թե հնարավոր է` Քոչարյանը նախագահական ընտրություններում կպաշտպանի գործող Նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: