Բ. Սահակյանը կոչումներ է շնորհել երաժշտական քոլեջի ուսուցիչներին
14/05/2012 16:22

Բ. Սահակյանը կոչումներ է շնորհել երաժշտական քոլեջի ուսուցիչներին

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաշժտական քոլեջի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ և մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար մայիսի 14-ին Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգևատրելու և պատվավոր կոչում շնորհելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Դաշնամուրի դասատու, ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Բելլա Փարսադանյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել Համեստ Ավանեսյանին` Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաշժտական քոլեջի դաշնամուրի բաժնի վարիչ, Վագիֆ Գրիգորյանին`  Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաշժտական քոլեջի փողային բաժնի դասատու, Պավել Ղարաբեկյանին` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի արվեստի և ժովորդական ստեղծագործության բաժնի գլխավոր մասնագետ:
 

Բ. Սահակյանը կոչումներ է շնորհել երաժշտական քոլեջի ուսուցիչներին