.jpg)
Դավիթ Նալբանդյանը` Հռոմի մրցաշարում
Մեկնարկել է Հռոմի մաստերս շարքի թենիսի մրցաշարը: Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը մեկնարկային խաղում ռակետը կխաչաձևի Իսպանիան ներկայացնող Ալբերտ Ռամոսի հետ:
Պաշտոնական խաղերում Նալբանդյանն ու Ռամոսը նախկինում չեն հանդիպել:
Հաղթանակի դեպքում Նալբանդյանը, ով АТР վարկանշային սանդղակում 42-րդն է, կհանդիպի աշխարհի 4-րդ ռակետ, անգլիացի Էնդի Մարրեյի հետ:
Մրցաշարը կավարտվի մայիսի 20-ին:
Ավելացնենք, որ Հռոմի մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2 մլն 950 հազար 475 եվրո: