ՀՀ հակադոպինգային կազմակերպությանը տրամադրվել է 20,000 դոլար
14/05/2012 18:39

ՀՀ հակադոպինգային կազմակերպությանը տրամադրվել է 20,000 դոլար

Ընդամենը 3 տարվա կենսագրություն ունցող Հայաստանի հակադոպինգային կազմակերպությունը չափազանց արդյունավետ գործունեություն է ծավալում, քանզի 2-րդ տարին անընդմեջ արժանանում է «ՅՈՒՆԵՍԿO»-ի «Սպորտում դոպինգի դեմ պայքարի» մրցույթի հաղթողի կոչմանը: «ՅՈՒՆԵՍԿO»-ի հիմնադրամն այս անգամ շուրջ 20 հազար դոլար է տրամադրել Հայաստանի հակադոպինգային կազմակերպությանը:

Ծառայության պետ, կենսաբանական գիտությունների դոկտոր Արեգ Հովհաննիսյանն ասել է, որ գումարը կտրամադրեն հակադոպինգային ծառայության աշխատանքների կատարելագործման, համապատասխան փաստաթղթերի ստեղծման, իրենց կազմակերպության գործունեությունն ու հեղինակությունը միջազգային չափանիշներին հասցնելու համար: Գլխավոր նպատակն է արժանանալ միջազգային որակի և համապատասխան կարգի հավասատագրի:

Տեղեկացնենք, որ մինչև այժմ աշխարհում միջազգային հավաստագրի է արժանացել ընդամենը 20 երկիր: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը: 

ՀՀ հակադոպինգային կազմակերպությանը տրամադրվել է 20,000 դոլար