.jpg)
Իբրահիմովիչը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»
Ինչպես տեղեկացնում է «Tuttomercatoweb»-ը, շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու մասին լուրերը շուտով կարող են իրականություն դառնալ: Պատճառը` «Միլանի» անցկացրած անհաջող մրցաշրջանն է, որն այդպես էլ ոչ մի տիտղոս չնվաճեց: Բացի այդ, լարված հարաբերություններ են ստեղծվել ֆուտբոլիստի և թիմի գլխավոր մարզիչ Մասսիմիլիանո Ալլեգրիի միջև:
Սկզբնական շրջանում ենթադրվում էր, որ Իբրահիմովիչը կարող է միանալ Ժոզե Մոուրինյոյի սաներին, սակայն ֆուտբոլիստը ժխտել է այդ տեղեկատվությունը:
Հիմա էլ տեղեկությունների է տարածվել այն մասին, որ Զլատանի գործակալը պատրաստվում է լրջորեն խոսել Ադրիանո Գալիանիի հետ, որպեսզի վերջնական լուծում գտնեն շվեդ հարձակվողի ապագայի վերաբերյալ: