Իսրայելում կարող են օրինականացնել միասեռական ամուսնությունները
14/05/2012 17:51

Իսրայելում կարող են օրինականացնել միասեռական ամուսնությունները

Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնը կողմ է արտահայտվել միասեռական ամուսնություններին:

«Ռոսբալտ.ռուի» փոխանցմամբ` Յաալոնը նշել է, որ ամուսնությունը  անձնական ընտրություն է, և իրենք պետք է հարգեն այլոց ընտրության ազատությունը:

Նրա խոսքերով` իսրայելական բանակում արդեն դեպք է գրանցվել, երբ զինվորի ծառայակցին ճանաչել են որպես նրա քաղաքացիական ամուսին:

Նշվում է, որ հարցը ակտիվ քննարկման մեջ է դրվել Իսրայելի քաղաքական շրջանակներում այն բանից հետո, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կողմ աարտահայտվեց միասեռական ամուսնություններին:
 

Իսրայելում կարող են օրինականացնել միասեռական ամուսնությունները