«Ֆեյսբուքում» ակտիվ են Ս. Սաֆարյանը, Ա. Աշոտյանը, Զ. Փոստանջյանը
14/05/2012 17:13

«Ֆեյսբուքում» ակտիվ են Ս. Սաֆարյանը, Ա. Աշոտյանը, Զ. Փոստանջյանը

ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» նախընտրական շրջանում համեմատաբար ակտիվ են եղել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում: «Ֆեյսբուքը` նախընտրական հարթակ» հետազոտության երկրորդ փուլի արդյունքները (ապրիլի 8 - մայիսի 4` քարոզարշավ, մայիս 6՝ ընտրությունների օր) ներկայացրեց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը:

Այսպես` իր ակտիվությամբ սոցցանցում առաջատարը եղել է «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանը, նա նաև ամենից շատ երկխոսությունն է ունեցել ընթերոցների հետ: Նրան հաջորդում են իրենց ակտիվության ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը և ՀԱԿ-ական  Լևոն Զուրաբյանը:

Նյութերի տեղադրման ակտիվությամբ ևս առաջատարն է Ստյոպա Սաֆարյանը, ապա` Զարուհի Փոստանջյանը, Կարապետ Ռուբինյանը և Արմեն Աշոտյանը: Ըստ հետազոտության` ամենից շատ ակտիվ ընթերցողներ է ունեցել Արմեն Աշոտյանը և ՀՅԴ պաշտոնական էջը:

Ինչ վերաբերում է «Ֆեյսբուքում» քաղաքական կուսակցությունների առաջ քաշած թեմատիկ ուղղվածությանը, ապա, ինչպես նկատեց Լ. Բաղդասարյանը, առաջնահերթ քննարկվել է քաղաքական ազատությունը, ընտրությունների ընթացքը, ընտրական հանձնաժողովների գործունեությունը. դրանց մասին բարձրաձայնել է ՀՅԴ-ի ARF կայքը, ապա` Ստյոպա Սաֆարյանը և Զարուհի Փոստանջյանը: Իսկ սոցիալ-տնտեսական թեմաներով բոլորից շատ արտահայտվել են Հրանտ Բագրատյանը և Կարեն Ավագյանը:
Ամենից քիչ, ըստ հետազոտության, արձագանքի են արժանացել բնապահպանական, մշակութային թեմաները:
 

«Ֆեյսբուքում» ակտիվ են Ս. Սաֆարյանը, Ա. Աշոտյանը, Զ. Փոստանջյանը