Լ. Զուրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզին
14/05/2012 20:01

Լ. Զուրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզին

Մայիսի 14-ին Հայ ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 6-ին կայացած ընտրությունները և դրանց արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը:

ՀԱԿ գրասենյակի կողմից տարածված հաղորդագրության համաձայն` Լևոն Զուրաբյանը դեսպանին է ներկայացրել ընտրությունների ընթացքում կատարված` պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության ամբողջ պատկերը: Ըստ հաղորդագրության, Զուրաբյանը նաև տեղեկացրել է Սահմանադրական Դատարան բողոքարկվելիք հայցի մասին, ինչպես նաև ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքները:
 

Լ. Զուրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզին