Մեդվեդևը վաղը կներկայացնի կառավարության կառուցվածքը և կազմը
14/05/2012 19:12

Մեդվեդևը վաղը կներկայացնի կառավարության կառուցվածքը և կազմը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը անցկացրել է քննարկումների և հանդիպումների շարք` ապագա կառավարության կառուցվածքի և կազմի հետ կապված:

«Ինտեռֆաքսի» փոխանցմամբ` վաղը Մեդվեդևը նախագահ Վլադիմիր Պուտինին կներկայացնի կառավարության կառուցվածքի և անձնակազմի հետ կապված հրամանի նախագիծը:

Մեդվեդևը հանդիպել է փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սուրկովի, ՌԴ նախագահի օգնական Լյուդմիլա Բրիչաևայի, ՌԴ նախագահի օգնական Արկադի Դվորկովիչի հետ:
 

Մեդվեդևը վաղը կներկայացնի կառավարության կառուցվածքը և կազմը