.jpg)
Պայթյուն Պռոշյանի գազալցակայանում
Այսօր ժամը 14.20 –ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի Չաուշի փողոցի թիվ 11 հասցեում տեղակայված «Վեա Գազ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն:
ՀՀ ԱԻՆ մամուլի բաժնից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և ՃԿԿ օպերատիվ խմբերը:
Դեպի վայրում են գտնվել «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և Պետական հրդեհային տեսչության աշխատակիցները:
Տեղում պարզվել է, որ գազալցակայանում պայթել էՎ.Սահակյանին պատկանող «ԳԱԶ 2402» մակնիշի 01 ՍՏ 833 պետհամարանիշով ավտոմեքենայի գազի բալոնը, որի հետևանքով հարակից կայանված «Վազ 2109» մակնիշի 26 ԼՍ 238 պետհամարանիշով ավտեմեքենան վնասվել է:
Ապակու բերկորների հարվածից վարորդ, 1972 թ. ծնված Ա. Հարությունյանը աչքի վնասվածքով տեղափոխվել է Աշտարակ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալոց առաջին բուժօգնություն`դուրս է գրվել:
Պայթյունի հետևանքնով վնասվել են նաև «ԲՄՎ» մակնիշի 10 ՍՏ 351 և «ՎԱԶ 2110» մակնիշի 09 ԼՍ 002 պետհամարանիշներով ավտոմեքենաները: