.jpg)
14/05/2012 11:22
Նեպալում ինքնաթիռ է վթարի ենթարկվել
Նեպալի հյուսիսում 21 ուղևոր տեղափոխող ինքնաթիռ է վթարի ենթարկվել:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ջոմսոմ քաղաքում վայրէջքի փորձ կատարելու ժամանակ:
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցները և զինվորականները: Դեպքի մանրամասներն առայժմ հայտնի չեն: