.jpg)
Պերմի դատարանը «Կաղ ձի» ակումբի տիրոջ նկատմաբ վճիռ է կայացրել
Պերմի դատարանը «Կաղ ձի» ակումբի սեփականատիրոջը` Կոնստանտին Մրիխինին դատապարտել է 6 տարվա և 6 ամսվա ազատազրկման: Այս մասին հայտնում է vesti.ru կայքը:
Նշենք, որ հրդեհից հետո Կ. Մրիխինը թաքնվում էր Իսպանիայում, բայց ձերբակալվելուց հետո ամբողջությամբ խոստովանել է իր մեղքը: Երբ դատարանի դահլիճում դատավորը սկսել է խոսել հանցանքի մեղմացուցիչ հանգամանքների մասին, շատ զոհվածների և վիրավորների հարազատներ լքել են դատարանի դահլիճը:
Հիշեցնենք, որ 2009 թ. դեկտեմբերին նրա ակումբում տեղի ունեցած հրդեհի զոհ էր դարձել 156 մարդ: