Ռոյ Հոջսոնը նոր օգնական ունի
14/05/2012 17:34

Ռոյ Հոջսոնը նոր օգնական ունի

Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը ևս մեկ նոր օգնական ունի: Հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարրի Նեյվիլը համալրել է ընտրանու մարզչական շտաբը: Այս մասին հայտնում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան: Նեյվիլի հետ կնքվել է 4 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը կարիերան ավարտել էր նախորդ տարվա փետրվար ամսին: Այնուհետև սկսել էր աշխատել որպես մեկնաբան և փորձագետ:

Հավաքականի կազմում նա անցկացրել է 85 հանդիպում և ոչ մի գնդակ չի խփել: 

Ռոյ Հոջսոնը նոր օգնական ունի