Հրաժարական է տվել Yahoo գլխավոր տնօրենը
14/05/2012 10:06

Հրաժարական է տվել Yahoo գլխավոր տնօրենը

Ամերիկյան Yahoo ընկերության գլխավոր տնօրեն Սքոթ Թոմսոնը հրաժարական է տվել իր ռեզյումեում իր կրթության մասին թերի ինֆորմացիա գրելու հետ կապված սկանդալի պատճառով, գրում է վեստի.ռու (vesti.ru) կայքը: Նրա փոխարեն նշանակվել է Ռոսս Լեվինսոնը:

Հիշեցնենք, որ Ս.Թոմսոնը ռեզյումեում նշել էր, որ Սթոունհիլլում ավարտել է հաշվապահության երկու աստիճան և համակարգչային գիտության ոլորտում ևս ունի կրթություն, սակայն իրականում ունեցել է միայն հաշվապահական մեկ աստիճան:

Սա պարզել է ընկերության սեփականատերը: Նրա պարտականությունները Yahoo-ի ֆինանսական վիճակի բարելավումն էր, ընդ որում ընկերության եկամուտը 2011 թ. նվազել է 14.8 %-ով:
 

Հրաժարական է տվել Yahoo գլխավոր տնօրենը