.jpg)
Եմենում ոչնչացվել է «Ալ-Քաիդայի» 30 գրոհային
Եմենի հարավում՝ Աբյան նահանգում, նախօրեին ազգային բանակի հետ բախումների ժամանակ ոչնչացվել է «Ալ-Քաիդա» տեղական խմբավորման 30 գրոհային: Այս մասին հայտարարել են երկրի հատուկ ծառայությունները։
Ինչպես գրում է ռուսական BBC-ն, տարածքը ծայրահեղականներից մաքրելու նպատակով զինվորականները կիրառել են ռազմական ինքնաթիռներ և ծանր հրետանի: Ռազմական օպերացիան իրականացվել է Էլ-Խուրուր բնակավայրում, որը դեռ անցյալ տարվանից գտնվում է «Ալ-Քաիդայի» գրոհայինների հսկողության տակ:
Աղբյուրը փոխանցում է նաև, որ այլ քաղաքում ևս `Զինջիբարում և դրա շրջակայքում կրկին տեղի են ունեցել բախումներ զինծառայողների և գրոհայինների միջև, որի հետևանքով, համաձայն բանակի ներկայացուցիչների տվյալների, զոհվել է 12 զինվոր: