Անանդ-Գելֆանդ` 4-րդ ոչ ոքին
15/05/2012 19:04

Անանդ-Գելֆանդ` 4-րդ ոչ ոքին

Աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղում, որտեղ ուժերն են չափում գրոսմայստերներ Վիշվանաթան Անանդն ու Բորիս Գելֆանդը, գրանցվեց 4-րդ անընդմեջ ոչ ոքին:

34-րդ քայլին կողմերը համաձայնվեցին խաղաղ դաշն կնքել: Ընդհանուր հաշիվը կրկին հավասար է` 2:2:

5-րդ պարտիան, որում Անանդը հանդես կգա սպիտակ խաղաքարերով, կկայանա առաջիկա հինգշաբթի օրը:
Ավելացնենք, որ 12 պարտիայից բաղկացած մրցաշարը կավարտվի մայիսի 31-ին:

Անանդ-Գելֆանդ` 4-րդ ոչ ոքին