15/05/2012 15:55
Ֆրանսուա Օլանդը ստանձնեց նախագահի պարտականությունները
Ֆրանսուա Օլանդն այսօր պաշտոնապես ստանձնել է Ֆրանսիայի Հանրապետության նախագահի պաշտոնը:
«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ, այդ մասին Ելիսեյան պալատում հայտարարել է Սահմանադրական խորհրդի ղեկավար Ժան-Լուի Դեբրեն:
Դեբրեն նշել է, որ ընտրությունների արդյունքներով, որոնք անցել են լավ պայմաններում և որոնց մասնակցել է ընտրողների ավելի քան 80%-ը, այսօր Օլանդը դառնում է Հինգերորդ Հանրապետության 7-րդ և Ֆրանսիական Հանրապետության 24-րդ նախագահը:
Օլանդը հաղթանակ է տարել իր մրցակից Նիկոլա Սարկոզիի նկատմամբ` առաջ անցնելով իր մրցակցից առաջին և 2-րդ փուլերում: