Հակոբյանը 5-րդ տեղում է
18/05/2012 12:38

Հակոբյանը 5-րդ տեղում է

Սենթ Լուիսում ընթացող շախմատի ԱՄՆ-ի առաջնության 9-րդ տուրում Վարուժան Հակոբյանը պարտվել է Ռոյ Ռոբսոնին:

Գատա Կամսկին, ով առավելության է հասել Յասեր Սեյրավանի նկատմամբ, 7 միավորով միանձնյա առաջատարն է: Կես միավորով հետ է Նակամուրան: Հակոբյանը 4,5 միավորով 5-րդ տեղում է:

Կանանց առաջնության 8-րդ տուրում Տաթև Աբրահամյանը սպիտակներով հաղթել է Աննա Մելեխինային: Մրցաշարային աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Աննա Զատոնսկիխն ու Իրինա Կրուշը: Աբրահամյանը 4,5 միավորով 5-րդ տեղում է: 

Հակոբյանը 5-րդ տեղում է