.jpg)
Էստոնիան սատարում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը
Մայիսի 24-ին դեսպան Արա Այվազյանին ընդունել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաէտը: Կայացած զրույցի ընթացքում Էստոնիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ու Հայաստանի ներկայացուցիչը քննարկել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցեր ու տարածաշրջանային խնդիրներ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին: Այդ համատեքստում Էստոնիայի ԱԳ նախարարը ընդգծել է, որ իր երկիրը սատարում է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը` միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հավասարազոր կիրառման միջոցով:
Նախարարը, կարևորելով բարձր մակարդակով պարբերական շփումների անհրաժեշտությունն երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար, վերահաստատել է իր հայ գործընկերոջը Էստոնիա պաշտոնական այց կատարելու հրավերը: