.jpg)
Արմեն Աշոտյանը հաճախ է իր դպրոցներ գնում, բայց այսօր չի գնա
Aysor.am-ի լրագրողն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք նախարարը վերջին զանգի օրն այցելում է իր դպրոց. այն դպրոցը, որն ինքն է ավարտել։
Արմեն Աշոտյանը մեր հարցին ի պատասխան նշեց, որ ինքը «երկու դպրոց ունի»։
«Մինչև 8-րդ դասարան սովորել եմ Գոգոլի անվան թիվ 35 ռուսական դպրոցում, հետո՝ 1990թ., ծնողներս ինձ տեղափոխեցին հարևան, հայկական թիվ 45 դպրոց։ Ես ստացել եմ ռուսական կրթություն, ավարտել եմ հայկական դպրոց։ Երկու դպրոցներն էլ գտնվում են Էրեբունի վարչական շրջանում՝ Նոր Արեշում»,- ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարը։
Արմեն Աշոտյանը նաև տեղեկացրեց, որ իր դպրոցներ ինքը պարբերաբար այցելում է, սակայն այսօր իր դպրոցներ չի գնա, որովհետև երեկոյան մեկնելու է Ռուսաստան, որտեղ վաղը մասնակցելու է «Եդինայա Ռոսիա»-ի համագումարին։