Հայաստան-Բելգիա` 1:1
25/05/2012 19:42

Հայաստան-Բելգիա` 1:1

Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը 1:1 հաշվով ավարտեց Իտալիայում անցկացվող Եվրոպայի մինչև 19 տարեկանների էլիտ ռաունդի մրցաշարի իր երկրորդ հանդիպումը: Բելգիայի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի հետ խաղում հաշիվը բացեց վան դեր Բրյուգենը` 36-րդ րոպեին: Հայաստանի ընտրանուն հաջողվեց պատասխան գնդակը խփել միայն 88-րդ րոպեին: Աչքի ընկավ Հովհաննես Հովհաննիսյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Զուգահեռաբար ընթացող Իսպանիա-Իտալիա հանդիպումն ավարտվեց իսպանացիների հաղթանակով` 2:1 հաշվով: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքականը դարձավ խմբի հաղթող և նվաճեց եզրափակիչ մրցաշարի ուղեգիր:

Վերջին հանդիպումը խմբում Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային ընտրանին կանցկացնի Իտալիայի հասակակիցների հետ, մայիսի 28-ին, ժամը 17:00-ին:

Հայաստան-Բելգիա` 1:1