.jpg)
Ծեծկռտուք ադրբեջանական բանակում. Զինծառայողը մահացել է
Ադրբեջանական զորամասերից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում զինծառայող է սպանվել: Այս մասին, հղում անելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը, փոխանցում է «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ զինծառայող, 19-ամյա Զեկա Հասիմովը կոնֆլիկտի արդյունքում դանակահարել է Ռուսլան Մամեդովին, ով ստացված վնասվածքներից մահացել է:
Ադրբեջանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ սպանված զինծառայողը փորձել է բաժանել ծեծկռտուքի մասնակիցներին, սակայն արդյունքում իրեն են դանակահարել: