.jpg)
Բաքվում մի գիշերվա մեջ 6 մարդ ինքնասպանություն է գործել
Մայիսի 23-ին Բաքվի տարբեր թաղամասերում ինքնասպանության 6 դեպք է տեղի ունեցել: Ինքնասպանության դիմածներից երեքը կանայք, երեքը տղամարդիկ են:
«Ազադլիգը» գրում է, որ Բաքվի ոստիկանությունից lent.az-ին հայտնել են, որ Ֆաթմայը ավանի Մուղան հանսգտյան կենտրոնում իրեն կախել է 29-ամյա Նաթիգ Գամբարովը: Բինագադիի շրջանում Ջեյհուն Ադըգյոզալովը նույնպես կյանքին վերջ է տվել կախվելով: Նույն շրջանում նույն կերպ ինքնասպանություն է գործել նաև Բայրամալի Սադըգովը:
Ինքննասպանության հաջորդ դեպքը գրանցվել է Բաքվի Սուրախանի շրջանի Ենի Գյունեշլի ավանում: 15-ամյա Նիգար Ալիզադեն նետվել է բնակելի շենքի 8-րդ հարկից և տեղում մահացել: Սուրախանիի մի այլ բնակիչ, 53-ամյա Թահիրա Ասգերովան էլ մկնդեղ է խմել և մահացել հիվանդանոցում:
Բաքվի Խաթայի շրջանում միջնակարգ դպրոցի ուսուցչուհի 55-ամյա Թառլանա Հուսեյնովան տանը կախել է իրեն:
Ինքնասպանության դիմելու պատճառները հայտնի չեն: