.jpg)
ԿԸՀ-ն ինքնաբացարկի ցուցակներ չի հրապարակել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նիստ չգումարեց։
Aysor.am-ի թղթակիցը փոխանցում է, որ ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը հավաքված լրագրողներին տեղեկացրել է, որ նիստ նախատեսված չէր. «Օրենքով՝ ինքնաբացարկների համար դիմում ներկայացնելու օրվա և ժամի սահմանափակում չկա։ Ուղղակի ԿԸՀ-ն հորդորել էր, որպեսզի դիմումները ներկայացվեն մինչև մայիսի 25-ը ժամը 18-ը, որ մինչև խորհրդարանի առաջին նիստը ԿԸՀ-ն արձանագրոիթյուն կազմի այդ մասին»,- ասաց նա։
Հ. Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ ԿԸՀ-ն ինքնաբացարկ ներկայացրած անձանց որևէ ցուցակ չի հրապարակել. «ԿԸՀ-ն ցուցակներն անուն առ անուն կհրապարակի միայն արձանագրություն կազմելուց հետո», - ընդգծեց Հ. Հարությունյանը։
Այս պահի դրությամբ ԿԸՀ ինքնաբացարկի 67 դիմում ներկայացրել է ՀՀԿ-ն, 28 դիմում` ԲՀԿ-ն. 3 դիմում՝ ՕԵԿ-ը, 2-ական դիմում` ՀՅԴ-ն ու ՀԱԿ-ը, և 1 դիմում՝ «Ժառանգությունը»։