.jpg)
ԱՄՆ-ը կանգնած է Եգիպտոսի կողքին
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը նախօրեին հայտարարել է, որ իր երկիրն անհամբերությամբ սպասում է Եգիպտոսում ժողովրդավարական ընտրությունների միջոցով ընտրված կառավարության հետ աշխատելուն:
BBC-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարն ասել է նաև, որ Եգիպտոսը, անցկացնելով իր առաջին նախագահական ընտրությունները, ևս մեկ քայլով մոտեցավ ժողովրդավարացմանը:
«ԱՄՆ-ը կշարունակի մնալ եգիպտացի ժողովրդի կողքին և կօգնի նրան ժողովրդավարության հարցում, որը կարտացոլի նրանց արժեքներն ու ավանդույթները, կպաշտպանի տիեզերական մարդկային իրավունքները և կհամապատասխանի լավ կյանքի ու արժանապատվության եգիպտացիների պատկերացումներին»,- ասել է Հ. Քլինթոնը: