«Մուսուլման-եղբայրներ»-ը նշում են իրենց թեկնածուի հաղթանակը
25/05/2012 13:58

«Մուսուլման-եղբայրներ»-ը նշում են իրենց թեկնածուի հաղթանակը

Իսլամիստական «Մուսուլման-եղբայրներ» կազմակերպությունը հայտարարել է, որ իրենց թեկնածու Մոհամմեդ Մուրսին հաղթանակ է տարել Եգիպտոսի նախագահական ընտրություններում:

«Իզվեստիա»-ի փոխանցմամբ, հանրապետությունում սկսվել է նախագահի ընտրությունների ձայների հաշվարկը:

Եգիպտոսում ընտրական իրավունք ունի մոտ 50 միլիոն մարդ, իսկ նախագահի աթոռի համար պայքարել են 13 թեկնածուներ:

Նախագահական ընտրությունների առաջատարն է համարվում Մ. Մուրսին:
 

«Մուսուլման-եղբայրներ»-ը նշում են իրենց թեկնածուի հաղթանակը