.jpg)
Հայտնի է «Եվրատեսիլ 2012»–ի մասնակիցների երկրորդ տասնjակը
Ադրբեջանում երեկ կայացած «Եվրատեսիլ 2012»-ի կիսաեզրափակչում հայտնի է դարձել եզրափակիչ համերգի մասնակիցների երկրորդ տասնյակը:
Մասնակից 16 երկրներին միացել են Լիտվայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Սերբիայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Մակեդոնիայի, Նորվեգիայի, Էստոնիայի, Մալթայի և Թուրքիայի մասնակիցները, հաղորդում է վեստի.ռու (vesti.ru) կայքը:
Ընդամենը մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել 42 երկիր, որոնցից ընտրվել է 20 մասնակից, որոնց եզրափակչում կմիանան 6 կազմակերպիչ երկրների` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Իսպանիայի և Ադրբեջանի մասնակիցները:
Նշենք, որ եզրափակիչ համերգը տեղի կունենա մայիսի 26 –ին: