25/05/2012 11:38
Այս տարվա ծիրանի բերքը` ինչպես նախորդ տարի
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այս տարի ծիրանի բերքը կանխատեսեց նախորդ տարվա քանակությամբ` Արարատի մարզում 25 հազար տոննա ծիրան է սպասվում, իսկ Արմավիրի մարզում` 10-12 հազար տոննա:
Բանախոսը նաև նշեց, որ Էջմիածնի տարածաշրջանում ծիրանի բերքի հետ կապված իրավիճակը շատ վատ է, Արարատի մարզում գյուղեր կան, որտեղ վիճակը բարվոք է, գյուղեր կան` ոչ:
Խոսքը, ըստ նրա, գնում է հիմնականում սնկային հիվանդությունների մասին, որը խոնավությամբ պայմանավորված ավելի է սրվել;
Ինչ վերաբերում է ծիրանի արտահանմանը, ապա Հրաչ Բերբերյանի համոզմամբ, այս տարի ևս կապահովվենք նախորդ տարվա քանակով արտահանում: