.jpg)
Լյով. «Կլոզեն պատրաստ կլինի Եվրոպայի առաջնությանը»
Գերմանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը վստահ է, որ հավաքականի լավագույն ռմբարկու Միրոսլավ Կլոզեն կհասցնի վերականգնվել ու պատրաստ կլինի Եվրոպայի առաջնությանը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մարտի կեսերին և դրանից հետո ընդամենը 1 անգամ է դուրս եկել խաղադաշտ:
«Մի քանի շաբաթ առաջ ես անհանգստանում էի Կլոզեի համար, բայց հենց նա սկսեց մարզվել, կասկածներս մնացին անցյալում: Միրոսլավը լավ մարզավիճակում է: Նա ունի 2 շաբաթ, որպեսզի վերադարձնի նախկին կենսունակությունը: Իհարկե, անհրաժեշտ է աշխատել, բայց արդեն հիմա նա պատրաստ է խաղադաշտում անցկացնել 60-70 րոպե: Կլոզեն կօգնի մեզ Եվրոպայի առաջնությունում»,- ասել է Լյովը: