Լ.Զուրաբյան. ՀԱԿ-ը չի վերածվի խորհրդարանական ընդդիմության
25/05/2012 13:38

Լ.Զուրաբյան. ՀԱԿ-ը չի վերածվի խորհրդարանական ընդդիմության

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով խորհրդարանում իրենց մանդատներին, նշեց, որ նրանք այդ մանդատները ստացել են արդար ճանապարհով և գնում են խորհրդարան` իրենց մնացյալ մանդատները վերադարձնելու նպատակով: «Որևէ հակասություն չկա, մեր մանդատները անվիճելի են, մենք ստացել ենք դրանք առանց ընտրակեղծիքների, եթե ՀՀ–ում տեղի ունենային ազատ, արդար ընտրություններ, մենք կստանայինք առնվազն 50 մանդատ, հիմա մենք գնում ենք խորհրդարան մեր մանդատները հետ բերելու համար»,-ասաց նա:

Նա նաև նշեց, որ իրենք խորհրդարանական ընդդիմության չենք վերածվի, և կառավարության ձևավորումից հետո կանցկացնեն իրենց հերթական հանրահավաքը: «Մենք հանրահավաքներ կանցկացնենք այնքան ժամանակ, մինչև ՀՀ-ում կկայանան ազատ, արդար ընտրություններ: Մեր պայքարը բոլոր ճակատներում շարունակվելու է»,-ասաց նա:
 

Լ.Զուրաբյան. ՀԱԿ-ը չի վերածվի խորհրդարանական ընդդիմության