«Միացյալ Ռուսաստանին» փոփոխություններ են սպասվում
25/05/2012 19:27

«Միացյալ Ռուսաստանին» փոփոխություններ են սպասվում

ՌԴ վարչապետ, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամ և ղեկավարի թեկնածու Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ քաղաքական այս ուժին մեծ փոփոխություններ են սպասում` աննախադեպ քայլեր են ձեռնարկվում, որոնք «Միացյալ Ռուսաստանին»ն ներկուսակցական ժողովրդավարության բարձր մակարդակի կհասցնեն:

«Առգումենտի.ռուի» փոխանցմամբ` Մեդվեդևը նշել է, որ կուսակցության առաջատար դիրքերը պահպանելու համար պետք է իրականացնել բավականին լուրջ փոփոխություններ, որոնք առնչվում են ներկուսակցական ժողովրդավարությանը:

Ըստ նրա` կուսակցությունը պետք է ընկալվի ոչ թե որպես վերևից պարտադրված, ոչ թե որպես կուսակցություն, որն ունի ժողովրդականություն վայելող առաջնորդներ, ինչը վատ չէ, այլ կուսակցություն, որը արտահայտում է մեծ քանակությամբ մարդկանց շահերը:

Մեդվեդևի խոսքերով` կուսակցությունը պետք է լինի ավելի բաց, մարդկանց համար ավելի հասկանալի և ընկալվի որպես սեփական:
 

«Միացյալ Ռուսաստանին» փոփոխություններ են սպասվում