.jpg)
Արցախյան գոյամարտին նվիրված ֆիլմերի ցուցադրություն` մարզերում
ՀՀ մշակույթի նախարության աջակցությամբ ռեժիսոր-անիմատոր Լևոն Պետրոսյանը մայիսի 14-25-ը մասնակցել է բրիտանական «Aardman animation» ստուդիայի երկշաբաթյա վերապատրաստման դասընթացներին: Այս հնարավորությունն երիտասարդ ռեժիսորին ընձեռվել է 2011 թվականի սեպտեմբերին Երևանում կայացած «Ռեանիմանիա-2011» միջազգային անիմացիոն փառատոնի շրջանակում ստացած մրցանակի շնորհիվ: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:
Իսկ երիտասարդ կինոգործիչ` դերասան, պրոդյուսեր Արմինե Աբրահամյանը մշակույթի նախարարության աջակցությամբ կմասնակցի Սիեթլիի միջազգային փառատոնին` /ԱՄՆ/ Մ. Վաթինյանի «Ժաննան և ձայները» լիամետրաժ խաղարկային ֆիլմի պրեմիերայով: Պետական աջակցությամբ արտադրված «Ժաննան և ձայները» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2011 թվականին Ասիայի ամենամեծ` Պուսանի կինոփառատոնում /Հարավային Կորեա/, իսկ Եվրոպական պրեմիերան` 2012-ին Գյոթեբորգի կինոփառատոնում /Շվեդիա/: «Ժաննան և ձայները» ֆիլմը ներկայացված է նաև հուլիսին կայանալիք «Ոսկե ծիրան» 9-րդ միջազգային կինոփառատոնին:
Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ` Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում` մայիսի 9-ին, «Նաիրի» կինոթատրոնում զինվորականների և սպայական կազմի համար կազմակերպվել էր «Եթե բոլորը» խաղարկային ֆիլմի ցուցադրությունը /պրոդյուսեր` Մ. Պողոսյան, ռեժիսոր` Ն. Բելաուսկենե/:
Արցախյան գոյամարտին և Հաղթանակին նվիրված խաղարկային և վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ կկազմակերպվեն նաև ՀՀ մարզերում, Արցախում, ինչպես նաև տարբեր զորամասերում: