.jpg)
Միայն Երևանում արդեն 20 մեքենա տուգանային հրապարակում է
Այսօր, երբ հանրապետության ողջ տարածում բոլոր դպրոցներում տոնվում է շրջանավարտների «Վերջին զանգը», ՀՀ ճանապարհայաին ոստիկանության աշխատակիցները շարունակում են կարգ ու կանոն հաստատել երևանյան և մազերի փողոցներում:
Ոստիկանությունն իրականացնում է աշխատանքներ` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար:
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության պետ Նորիկ Սարգսյանը հայտնեց, որ ներկա դրությամբ որևէ ճանապարհատրանսպորտային պատահար չի գրանցվել:
Նրա խոսքերով` ընդհանուր հաշվով տուգանային հրապարակներում կա 35 ավտոմեքենա. 20-ը` Երևանից, իսկ 15-ը` մարզերից: «Վերոնշյալ մեքենաներում ղեկին եղել են աչափահասներ կամ էլ նրանք մենքենայից «կախված» են եղել»,- ասաց Ն. Սարգսյանը:
Նա հավաստիացրեց, որ որքան էլ նրանք ու նրանց ծանոթները խնդրեն ազատ արձակել մեքենաները, այսօրվա ընթացքում, միևնույն է, բաց չեն թողնվելու: