.jpg)
Ֆրանսիացի սենատորը տպավորված է վերադարձել Արցախից
Այսօր ՀՀ Ազգային ժողովում, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, սենատոր Ֆիլիպ Մարինիին նշել է, որ տպավորված են Լեռնային Ղարաբաղ և Հայաստան կատարած այցելություններից: Այս մաիսն հայտնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից:
«Ղարաբաղում մենք տեսանք ժողովրդավարական արժեքների համար պայքարող մի ժողովուրդ, որը հաստատակամ է ազատ ապրելու իր իրավունքը պաշտպանելու հարցում, ինչը նրանց հաջողվում է, -ասել է Սոֆի Ժուասենը:-Այստեղ մենք տեսանք ուժեղ երիտասարդություն, որը տեր է իր պատմությանն ու մշակույթին, համամարդկային արժեքներին, թեև դրանց պաշտպանությունը նրան հեշտ չի տրվում»:
Տիկին Ժուասենը նշել է, որ ձեռնունայն չէր եկել Ղարաբաղ. այժմ աշխատանքներ է տանում Ստեփանակերտը և Էքս ան Պրովանսը քույր քաղաքներ հռչակելու համար:
Կողմերն անդրադարձել են հայ-ֆրանսիական քաղաքական, տնտեսական, մշակութային կապերին, այլ ոլորտներին առնչվող հարցերի ևս: