.jpg)
Պլատինի. «Թուրքիան պարտավոր է ընտրություն կատարել»
Բուդապեշտում կայացած ՖԻՖԱ-ի համաժողովում ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, թե ինչ պայմաններով Թուրքիան կարող է դառնալ «Եվրո-2020»-ն ընդունող երկիր:
«Եթե Թուրքիան ստանա Օլիմպիական խաղերն անցկացնելու իրավունք, ապա չի կարող ընդունել Եվրոպայի առաջնությունը: Եթե Թուրքիան չստանա Օլիմպիական խաղերի անցկացման իրավունքը, կարող է հավակնել «Եվրո-2020»-ին, և այդ դեպքում միայն ես կաջակցեմ նրանց: Միևնույն վայրում և գրեթե միևնույն ժամանակահատվածում չի կարող անցկացվել խոշորագույն 2 մրցաշար: Թուրքիան եթե ցանկանա, կարող է 2 մրցաշարն անցկացնելու հայտ ներկայացնել, սակայն դա ինձ այնքան էլ դուր չի գա: Ամեն դեպքում` դա նրանց գործն է»,- ասել է Պլատինին:
Ավելացնենք, որ «Եվրո-2020»-ի անցկացման միասնական հայտ են ներկայացրել նաև Ուելսը, Շոտլանդիան և Իռլանդիան: Ընտրության վայրի վերջնական որոշումը կկայացվի 2013 թ. վերջին կամ 2014 թ. սկզբին: