.jpg)
Այսօր հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 28 ավտոմեքենա
Վաղ առավոտից ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները ողջ ծավալով իրականացնում են հասարակական կարգի ապահովմանն ուղղված իրենց գործառույթները` տոնական հանդիսությունների վայրերում մասնակիցների անվտանգությունն ու պատշաճ կարգուկանոնը ապահովելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Վերջին զանգի կապակցությամբ այսօր, ժամը 19:00-ի դրությամբ, Երևանում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 28 ավտոմեքենա, իսկ մարզերում` 25 ավտոմեքենա: