.jpg)
«Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Օսվալդոյի տրանսֆերը
Իտալիայի ազգային հավաքականի և «Ռոմայի» հարձակվող Պաբլո Օսվալդոն կարող է հայտնվել Մադրիդի «Ռեալում»: Ինչպես տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը, Պաբլոն արժանի փոխարինող է Քարիմ Բենզեմային, իսկ այդ դեպքում «Արքայական ակումբը» հանգիստ սրտով կարող է բաց թողնել Գոնսալո Իգուաինին, ում ծառայություններով հետաքրքրված են մի շարք առաջատար ակումբներ:
26-ամյա իտալացուն ձեռք բերելու համար «Ռեալը» պատրաստ է վճարել 10 մլն եվրո, ինչպես նաև «Ռոմային» փոխանցել արգենտինացի կիսապաշտպան Ֆեռնանդո Գագոյի տրանսֆերային իրավունքը:
Հաջորդ շաբաթ ակումբների ներկայացուցիչները կհանդիպեն՝ գործարքի մանրամասները քննարկելու համար: