«ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Նախագահի` չմասնակցելու որոշումը ճիշտ էր»
25/05/2012 16:37

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Նախագահի` չմասնակցելու որոշումը ճիշտ էր»

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Սերժ Սարգսյանի` չմասնակցելու որոշումը ճիշտ էր և արդարացված:

Ըստ քաղաքագետի`  որոշման հիմնական դրդապատճառը գագաթաժողովի վերջնական փաստաթղթի` Հարավային Կովկասում հակամարտությանների խաղաղ կարգավորմանը նվիրված հատվածն էր, որում նախապատվությանը տրվում է տարածքային ամբողջականության սկզբունքին:

«ՀՀ Նախագահի որոշումը` չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթաժողովին, միանգամայն արդարացված էր, քանի որ ՆԱՏՕ-ի այս ձևակերպումը հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ընդունված այն սկզբունքին, ըստ որի՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի բոլոր 3 սկզբունքները՝ ուժի չկիրառումը, ազգերի ինքորոշումը և տարածքային ամբողջականությունը համարվում են համահավասար»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա նաև չի կիսում այն տեսակետը, թե ՀՀ  Նախագահի այս քայլը պասիվ արտաքին քաղաքակնության դրսևորում էր: Նրա գնահատմամբ` դա բավականին լուրջ քաղաքական քայլ էր:
 

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Նախագահի` չմասնակցելու որոշումը ճիշտ էր»