Սանչեսն ու Պինտոն կմասնակցեն «Ատլետիկի» հետ եզրափակիչ խաղին
25/05/2012 20:22

Սանչեսն ու Պինտոն կմասնակցեն «Ատլետիկի» հետ եզրափակիչ խաղին

«Բարսելոնի» բժշկական շտաբը թույլատրել է կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսին և դարպասապահ Խոսե Պինտոյին մասնակցել Իսպանիայի գավաթի խաղարկության` «Ատլետիկի» հետ եզրափակիչ խաղին: 2 ֆուտբոլիստներն էլ վերջին շաբաթվա ընթացքում մարզվել են ամբողջական ծրագրով և պատրաստ են ասպարեզ դուրս մրցաշրջանի վերջին խաղում: Այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը կկայանա այսօր երեկոյան, Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:

Սանչեսն ու Պինտոն կմասնակցեն «Ատլետիկի» հետ եզրափակիչ խաղին