.jpg)
Մուհամմեդ ալ-Լյահամը` Սիրիայի խորհրդարանի ղեկավար
Սիրիայի Ժողովրդական խորհրդի` խորհրդարանի ղեկավար է ընտրվել Մուհամմեդ Ջիհադ ալ-Լյահամը:
Ռոսբալտ.ռու-ի փոխանցմամբ, խորհրդարանի առաջին նիստի ընթացքում նրա թեկնածության օգտին քվեարկել է 250 պատգամավորներից 225-ը:
Սիրիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 7-ին և առաջին անգամ այդ ընտրությունները տեղի են ունեցել բազմակուսակցական համակարգի հիման վրա:
Ընդդիմությունը բոյկոտել է ընտրությունները` դրանք անվանելով կեղծված և ժողովրդավարությունը վիրավորող: