.jpg)
Թուրքական Կայսերիում ավտոմեքենա է պայթել
Այսօր թուրքական Կայսերի նահանգում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առվազն 19 մարդ վիրավորվել է:
«Իտառ-Տասս»-ի փոխանցմամբ, տուժածներից 6-ը գտնվում են ծանր վիճակում, հաղորդվում է նաև իրավապահ մարմինների մեկ ներկայացուցչի մահվան մասին:
Պայթյունը որոտացել է Պընարբաշի շրջանի անվտանգության ծառայության շենքի մոտ` ահաբեկիչը ցանկացել է մուտք գործել իր ավտոմեքենայով ծառայության տարածք, իսկ անվտանգության աշխատակիցները կրակ են արձակել նրա ուղղությամբ:
Այդ կրակոցներից հետո պայթյուն է որոտացել, իսկ ահաբեկիչը զոհվել է: