.jpg)
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Մայիսի 25-29-ը շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևելյան` 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:
Երևանում մայիսի 25-29-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Ըստ ԱԻՆ հաղորդագրության, մայիսի 25-29 օդի առավելագույն ջերմաստիճանը կլինի 33.40C (1989 թ.), նվազագույն ջերմաստիճանը 6.50C (1992 թ.), իսկ օդի միջին օրական ջերմաստիճանը` 18.8.00 C: