Հայ շախմատիստները` Ալբենայում
28/05/2012 15:30

Հայ շախմատիստները` Ալբենայում

Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Նելլի Աղինյանը, Վահե Բաղդասարյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող օփենում 2 հնարավորից վաստակել են 2-ական միավոր և մի խումբ այլ մասնակիցների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, լրացուցիչ ցուցանիշներով լավագույն եռյակը համապատասխանաբար կազմում են Հակոբյանը, Մելքումյանը, Գրիգորյանը:

Տիգրան Լ. Պետրոսյանը և Հովհաննես Գաբուզյանն ունեն 1,5-ական, Կարեն Գրիգորյանը` 1 միավոր:

Հայ շախմատիստները` Ալբենայում