.jpg)
29/05/2012 17:38
ՀՇՖ-ն հայտ է ներկայացրել Եվրոպայի շախմատային միություն
Հայաստանի շախմատային ֆեդերացիան պաշտոնական հայտ է ներկայացրել շախմատի եվրոպական միություն` առաջարկելով Եվրոպայի տղամարդկանց 2014 թվականի անհատական առաջնությունն անցկացնել Երևանում:
Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, նախատեսվում է մրցաշարը նվիրել Տիգրան Պետրոսյանի հիշատակին, քանի որ 2014 թվականին լրանում է աշխարհի 9-րդ չեմպիոնի ծննդյան 85-ամյակը: