Հայ շախմատիստները` Ալբենայում
01/06/2012 13:06

Հայ շախմատիստները` Ալբենայում

Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը և Հովհաննես Գաբուզյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող օփենում 6 հնարավորից վաստակել են 5-ական միավոր և բուլղարացի գրոսմայստեր Իվան Չեպարինովի հետ միասին գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Լրացուցիչ ցուցանիշներով առաջին տեղում է Հակոբյանը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Ավետիք Գրիգորյանը և Տիգրան Լ. Պետրոսյանն առաջատարներից հետ են մնում կես միավորով:

Հայ շախմատիստները` Ալբենայում