Զանգվածային հակակառավարական ցույց` Հալեպում
06/06/2012 20:49

Զանգվածային հակակառավարական ցույց` Հալեպում

Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպ քաղաքի բնակիչները դուրս են եկել ցույցի` բողոքելով կառավարական զորքերի իրականացրած գործողությունների դեմ:

«Ինտեռֆաքս» գործակալության փոխանցմամբ` Հալեպում ցույցի մասնակիցները վանկարկում են հակառավարական կոչեր:

Նշվում է, որ ցուցարարները դատապարտում են Հալեպում և սիրիական այլ քաղաքներում շարունակվող ռազմական գործողությունները:
 

Զանգվածային հակակառավարական ցույց` Հալեպում