.jpg)
Հայաստան-Անդորրա. տոմսերի վաճառքը կսկսվի հունիսի 7-ին
2012 թ. հունիսի 12-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան-Անդորրա երիտասարդական հավաքականների ընկերական հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, վերը նշված խաղի տոմսերի վաճառքը կիրականացվի հունիսի 7-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում: Արևմտյան և արևելյան տրիբունաների 1 տոմսն արժե 3000, հարավային և հյուսիսային տրիբունաներում` 2000 դրամ: