.jpg)
Հայ շախմատիստները՝ «Ոսկե ավազներում»
Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրայր Սիմոնյանը, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը, Վահե Բաղդասարյանը Բուլղարիայի «Ոսկե ավազներ» առողջավայրում անցկացվող օփենում երկու տուրից հետո վաստակել են 2-ական միավոր և մի խումբ մասնակիցների հետ գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Ինչպես նշում է armchess.am-ը, Հրանտ Մելքումյանը, Հովհաննես Գաբուզյանը և Կարեն Գրիգորյանն ունեն 1,5-ական, Վլադիմիր Հակոբյանը, Նելլի Աղինյանը, Վալենտին Փամբուկչյանը և Վլադիմիր Պողոսյանը` 1-ական միավոր: