Հայաստանի ազգային հավաքականը 51-րդն է
06/06/2012 15:14

Հայաստանի ազգային հավաքականը 51-րդն է

Հունիսի 6-ին հրապարակված ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 4 աստիճանով և այժմ 579 միավորով զբաղեցնում է 51-րդ տեղը: Առաջին հորիզոնականը 1456 միավորով շարունակում է զբաղեցնել Իսպանիայի ազգային հավաքականը, 2-րդ տեղում 1292 միավորով Ուրուգվայի ընտրանին է, իսկ լավագույն եռյակը 1288 միավորով եզրափակում է Գերմանիայի հավաքականը:

Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Դանիայի ընտրանին զբաղեցնում է 9-րդ, Իտալիան՝ 12-րդ, Չեխիան՝ 27-րդ, Բուլղարիան՝ 90-րդ, իսկ Մալթան՝ 147-րդ տեղը:

Հայաստանի ազգային հավաքականը 51-րդն է